Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 23,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Մայիսի 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ի ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 25-ի և 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Մայիսի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.6°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.2°C (1978թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19°C