Գործադիրը հավանություն է տվել աշխատավայրում բռնության կամ ոտնձգության միջազգային կոնվեցիան վավերացնելու համար | Region

Գործադիրը հավանություն է տվել աշխատավայրում բռնության կամ ոտնձգության միջազգային կոնվեցիան վավերացնելու համար

Մայիս 22,2025 16:59

 

Կառավարությունն այսօրվա նիստում հավանութուն է տվել «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատկազմից։

Կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն և ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաև անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու և բացառելու ուղղությամբ։ Կոնվենցիան կիրառվում է և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում։

Այն կիրառվում է աշխատանքում բռնության և ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից։ Կոնվենցիայի վավերացումը կխթանի, մասնավորապես՝ աշխատավայրի անվտանգության և առողջության պահպանմանը. կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը` ապահովելու անվտանգ և առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Կոնվենցիան անդրադառնում է աշխատանքային հարաբերություններում բռնությանը և ոտնձգություններին, ինչը կարևոր է աշխատողների անվտանգության և բարեկեցության բարելավման համար:

 

 

 

Նորություններ