Անկարան ակնկալում է, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին
Մայիս 23,2025 11:00

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նախօրեին նախագահ Էրդողանի գլխավորությամբ նիստ է գումարել, երկու ժամ տևած նիստից հետո խորհուրդը հայտարարություն է տարածել, որով գոհունակություն է հայտնում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնության առնչությամբ։
«Անկարան վերահաստատում է իր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին»,-նշված է հայտարարության մեջ։