Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 28,2025 08:30

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 28-30-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 28-30-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի  28-30-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 27.05

Երևան քաղաքում` 

Մայիսի  28-30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 27.05

Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    33°C (2007թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         6.4°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    19.3°C

Նորություններ