Համբարձման տոնի նախատոնակ և Սուրբ Պատարագ կկատարվի
Մայիս 27,2025 23:29

Համբարձման տոնի նախատոնակ և Սուրբ Պատարագ կկատարվի։ Հայտնում են Արագածոտնի թեմից․
«Սիրելինե՛ր տեղեկացնում ենք ամենքիդ, որ ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ մայիսի 28-ին Համբարձման տոնի նախօրեին, Ծաղկեվանքում ժամը 18:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Հիշեցնում ենք նաև, որ մայիսի 29-ին Սուրբ Պատարագի սիզբը 11:00-ին:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու»,- նշվում է հաղորդագրության մեջ։