Թիկնիզյանով հետաքրքրված է երեք կամ չորս ակումբ․ Լոկոմոտիվի սպորտային տնօրեն | Region

Թիկնիզյանով հետաքրքրված է երեք կամ չորս ակումբ․ Լոկոմոտիվի սպորտային տնօրեն

Մայիս 28,2025 16:22

«Լոկոմոտիվի» սպորտային տնօրեն Դմիտրի Ուլյանովը խոսել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հնարավոր տրանսֆերի մասին։

«Այս պահին ակումբը Թիկնիզյանի վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել։

Բայց զանգահարում և հարցնում են։ Նրանով հետաքրքրված են երեք կամ չորս ակումբներ», — Ուլյանովի խոսքերն են փոխանցում Чемпионат-ի թղթակիցները։

Նախորդ մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։

armsport.am

Նորություններ