Հրաձգության աշխարհի գավաթին Հայաստանը կներկայացնեն Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը | Region

Հրաձգության աշխարհի գավաթին Հայաստանը կներկայացնեն Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը

Մայիս 31,2025 22:01

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են՝ հունիսի 8-15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։

Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։

Նորություններ