Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ | Region

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հունիս 01,2025 17:02

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։

Միշա Ջորկաեֆֆը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Սարգիս  Դերձակյան  – «ՄԻԿԱ»
Վաչե  Գաբրիելյան – «Սարդարապատ»
Ալբերտ  Ավետիսով – «Նոա-2»

Պաշտպաններ

Կարեն  Հովակիմյան – «Փյունիկ Ակադեմիա»
Ժորա  Դադամյան – «Ուրարտու-2»
Խոսրով  Ղազարյան – ԲԿՄԱ-2
Մարատ Բաբայան – ԲԿՄԱ-2
Սերգեյ  Հարությունյան – «Փյունիկ Ակադեմիա»
Արման Իսայան – «Ուրարտու-2»
Արթուր  Մովսեսյան – «Նոա-2»
Արամ  Բարխուդարյան – «Արարատ-Արմենիա-2»
Արամ  Ահարոնյան – «Փյունիկ Ակադեմիա»
Ազատ Հակոբյան – «Արարատ -2»

Կիսապաշտպաններ

Դանիել  Համբարձումով – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Մարտին  Շահգելդյան – «Կոլմար» (Ֆրանսիա)
Հարություն Մանուկյան – ԲԿՄԱ-2
Գագիկ  Հովհանեսյան – «Շիրակ-2»
Վահե Կարապետյան – «Փյունիկ Ակադեմիա»
Տիգրան  Արմենակյան – «Արարատ-Արմենիա-2»
Արտակ  Գալստյան – «Փյունիկ Ակադեմիա»
Դավիթ  Հարությունյան – «Ուրարտու-2»
Սեդրակ  Մովսիսյան – «Փյունիկ Ակադեմիա»
Արամ  Ազարյան –  «Նոա-2»
Նարեկ Ալեքսանյան – «Ուրարտու-2»
Մարտին  Գալստյան  – «Փյունիկ Ակադեմիա»

Հարձակվողներ

Արամե Մինասյան – «Սան Վիդալետ» (Իսպանիա)
Գագիկ Մելոյան – «Նոա-2»
Էրիկ Ասատրյան – «Ուրարտու-2»
Արշակ Պետրոսյան – «Արարատ -2»
Վարդան  Թովմասյան – «Անդրանիկ»

Մոլդովայում կայանալիք ընկերական խաղերի խաղացանկը

Հունիսի 6

Մոլդովա Մ-20 – Հայաստան Մ-19՝ 18։30 (Տեխնիկական կենտրոն)

Մոլդովա Մ-19 – Վրաստան Մ-19՝  20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)

Հունիսի 8

Վրաստան Մ-19 – Մոլդովա Մ-20՝ 18։30 (Տեխնիկական կենտրոն)

Հայաստան Մ-19 – Մոլդովա Մ-19՝ 20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)

Հունիսի 10

Վրաստան Մ-19 – Հայաստան Մ-19՝ 18։30 (Տեխնիկական կենտրոն)

Հունիսի 11

Մոլդովա Մ-20 – Մոլդովա Մ-19՝ 12։00 (Տեխնիկական կենտրոն)

 

Նորություններ