Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվել
Հունիս 01,2025 20:48
Թուրքիայի Բինգյոլ նահանգում երկու երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը: 4,4 մագնիտուդով առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանից 1,57 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։
Երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանում։ Օջախը գտնվել է 11,13 կմ խորության վրա։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավերածություններ և տուժածներ չկան։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
