Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիս 04,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Հունիսի  4-ին շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի  4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Հհ 03.06

Երևան քաղաքում` 

Հունիսի  4-ին, 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 03.06

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    36.5°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.4°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   20.8°C

Նորություններ