Մոսկվայում առևանգել են հայ գործարարի, ենթադրվում է, որ առևանգման կազմակերպիչները չեչեններ են

Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում առևանգել է հայազգի գործարար ու բլոգեր Արեգ Շչեպիխինին։
Առևանգման տեսանյութը միանգամից մի քանի Telegram ալիքներում է հայտնվել։ Այնտեղ երևում է, թե ինչպես են տղամարդուն անվտանգության աշխատակիցների ներկայությամբ տանում մարդկանց բազմության միջով ու դնում մեքենայի բեռնախցիկն ու տանում։
Ինչպես հայտնում է RadioSvoboda-ն, ավելի վաղ Շչեպիխինը իր Instagram-ի էջում մի քանի տեսանյութ էր հրապարակել չեչենների և իսլամական կրոնի հասցեին ուղղված կոշտ արտահայտություններով։
«Դրանից հետո չեչեն բլոգերները պահանջել են գտնել նրան: Շչեպիխինի առևանգման մասին SOTA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ երեքշաբթի օրը ավելի վաղ հայտնի չեչեն բլոգեր Սախաբ Մակալովը տեսանյութ էր հրապարակել Արեգ Շչեպիխինի չեչենների հասցեին ուղղված կոպտության մասին: Ավելի ուշ Մակալովը առևանգման տեսանյութը տեղադրել է ինտերնետում։ Առևանգվածին տարել են այնպիսի համարանիշներով մեքենայով, որոնց շարքը սովորաբար օգտագործում են իրավապահ մարմինները: Շչեպիխինի առևանգման մասին տեղեկատվության հայտնվելուց հետո ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննություն է անցկացնում: Մեքենան, որով տարվել էր ձեռնարկատերը, ուշ երեկոյան Մոսկվայում կանգնեցվել է ոստիկանության կողմից: Սակայն, ըստ տեղեկությունների, Շչեպիխինն այլևս այնտեղ չէր»,-գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ առևանգմանը ենթադրաբար ներգրավված վեց անձինք ազատ են արձակվել ոստիկանական կալանքից։
Հայտնի չէ, թե որտեղ է այժմ առևանգվածը և ինչ է պատահել նրա հետ։