Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիս 05,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Հունիսի 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։  Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի  5-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հհ 04.06

Երևան քաղաքում` 

Հունիսի  6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 04.06

Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    36°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        2.4°C (1967թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    20.8°C

Նորություններ