Նախնական համաձայնություն կա Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածներ զինծառայողներին գտնելու ուղղությամբ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնել

ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն այսօր խորհրդարանից բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածներ զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը, որն արդեն երկրորդն է։
Նա ասաց, որ այս հանդիպման ժամանակ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները, և, իր ինչպես Աբազյանն ասաց՝ նման բնույթի այլ հարցեր․«Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքները լինեն շարունակական։ Ես որակում եմ այդ հանդիպումը դրական»։
Գերիների վերադարձի մասին էլ ասաց, որ շահագրգռված են օր առաջ արդյունք ունենալ. «Չեմ կարող ասել արդյունք կունենանք վաղը, թե մեկ ամիս հետո, բայց այդ ուղղությամբ, համոզված եղեք, աշխատանք տարվում է»։
Հարցին՝ երբ արդեն հնարավոր կլինի մտնել Արցախում որոնողական աշխատանքներ կատարել, Աբազյանը պատասխանեց․«Չբարձրաձայնեմ, թե երբ կտմնենք, բայց նախնական համաձայնություն ունենք, որ իրականացնելու ենք համատեղ որոնողական աշխատանքներ»։