Պատրոն Դավոյի ընկերությունը ՀՀ ՊՆ-ին ավիացիոն տեխնիկա նվիրեց | Region

Պատրոն Դավոյի ընկերությունը ՀՀ ՊՆ-ին ավիացիոն տեխնիկա նվիրեց

Հունիս 05,2025 14:44

Գործարար Դավիթ Գալստյանը, որը հանրությանն առավել հայտնի է որպես Պատրոն Դավո, ՀՀ Պաշտպանության նախարարությանը ավիացիոն տեխնիկա նվիրեց։ Այս մասին որոշումը հաստտավեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ այդմ՝ Դավիթ Գալստյանին պատկանող «ԼԵՅԱ» ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը գրավոր հայտնել է, որ «ԼԵՅԱ» եւ «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ-ներին պատկանող ընդհանուր 30 մլն 104 հազար դրամ արժեքով ավիացիոն տեխնիկական ունեցվածքն ուզում է նվիրել  ԶՈՒ-ին։

ՀՀ ՊՆ-ն նպատակահարմար է գտել ընդունել նշված գույքը, որն ըստ նախագծի, ընդունվում է որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն եւ ամրացվում է ՀՀ պաշտպա­նության նախարարությանը:

Նորություններ