ՀՀ-ում թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեպքերն աճել են․գործադիրը նոր ռազմավարություն ընդունեց | Region

ՀՀ-ում թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեպքերն աճել են․գործադիրը նոր ռազմավարություն ընդունեց

Հունիս 05,2025 14:51

Այսօր կառավարությունն նիստում հաստատեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ՝ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը»։

Այն թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության իրավիճակի մասին, և ինչպես նշված է նախագծում, նաև այդ հետազոտության հիման վրա կազմել պետական քաղաքականություն։

«Վարչական տվյալները վկայում են, որ այս ոլորտում իրավիճակը ՀՀ-ում  շարունակում է մնալ մտահոգիչ եւ բնութագրվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի եւ ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների եւ իրավախախտումների աճող մակարդակով, դրանց արդյունքում գոյացած եկամուտների օրինականացման ռիսկերի բարձրացմամբ»,-նշված  է հիմնավորման մեջ։
ՄԱԿ-ի տվյալներով, ինչպես նիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, թմրամիջոցների գործածման դեպքերը վերջին տասնամյակում 20%-ով  աճել են․« ՀՀ-ն չի կարող կղզմի մնալ և սա ներթափանցում է նաև ՀՀ տարածք»։

Նշենք, որ նախագծով  նախատեսվում է, որ միասնական քաղաքականությունը կանդրադառնա ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, այլ նաեւ թմրամիջոցների գործածման կանխարգելմանը եւ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց բուժմանը, սոցիալական վերականգնմանն ու վերաինտեգրմանը։

ՆԳՆ-ն այս նախագիծը մշակել է ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությամբ։

Նախագիծը ներառում է երեք ռազմավարական նպատակ՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի եւ ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման եւ վերաինտեգրման, ինչպես նաեւ հանրային առողջության պահպանման ապահովում։

Արփինե Սարգսյանը թվեր ներկայացրեց, ըստ որի նշված հանցագործության թվերն աճել են, ինչը նաև պայմանավորված է դեպքերի բացահայտմամբ։

Նախարարի ներկայացմամբ՝ 2018 թվականին գրանցվել է այս խմբի հանցանքների 878 դեպք, 2021-2022 թվականներին թվերն էական աճել են, 2023 թվականին գրանցվել է 5070 դեպք։

Այս թվերից ելնելով ՆԳՆ հասկացել է, ըստ նախարարի, որ պետք է փոխել քաղաքականությունը՝ շեշտը դնելով ներմուծման ու արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում թմրամիջոցների շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն․«Արդեն ունենք կոնկրետ արձանագրում։ 2024 թվականի արձանագրել ենք 3639 դեպք, որը նվազում է ենթադրում»։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ թմրամիջոցների ներմուծումը ՀՀ եւ ՀՀ-ում արտադրությունը կասեցնելու հարվածի հիմնական ուղղությունները պետք է լինեն արտադրությունն ու ներմուծումը։

Նորություններ