Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 06,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 36°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.9°C (1967թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.9°C
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025