Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին
Հունիս 06,2025 23:04
Հայաստանի ազգային հավաքականը 2025 թվականի առաջին ընկերական խաղում հյուրընկալվելիս պարտվեց Կոսովոյի ընտրանուն (2:5)։
Հանդիպման մեկնարկում Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց կոսովոցիների դարպասապահ Ամիր Սաիպին, մեկ գոլ էլ տուգանայինից կատարած փայլուն հարվածող հեղինակեց Էդուարդ Սպերցյանը, որը նրա համար 7-րդ էր ազգային հավաքականի կազմում։
Տանտերերը պատասխանեցին հինգ գոլով, որոնց հեղինակներն էին՝ Մերգիմ Վոյվոդան, Լումբարդ Դելովան, Լինդեր Էմերլահուն և Ալբիոն Ռահմանին, որը դարձավ դուբլի հեղինակ։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն արդեն երկրորդ խաղն անընդմեջ բաց է թողնում առնվազն հինգ գոլ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
