Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է. Ջոն վան՛տ Սխիպ | Region

Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է. Ջոն վան՛տ Սխիպ

Հունիս 08,2025 21:55

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի կարծիքով՝ հավաքականը մթնոլորտը նորմալ է:

«Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է: Իհարկե, հիասթափված ենք պարտությունից, բայց, ինչպես տղաներին եմ ասել, սա մի գործընթաց է, որի ընթացքում մենք պետք է առավել լավացնենք մեր խաղը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը՝ նկատի ունենալով օրերս Կոսովոյի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը:

Ըստ Ջոն վան՛տ Սխիպի՝ իհարկե, ցանկալի կլինի, որ համատեղվի դրական արդյունքն ու թիմի խաղացվածությունը:

«Իհարկե, վերլուծել ենք Չեռնոգորիայի հավաքականին և գիտենք, որ առավել հարձակողական ֆուտբոլ են դավանում: Իմ մեծագույն նպատակն է, օգնելու այն տղաներին, որոնք խաղում են ազգային հավաքականում»,- ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 9-ին մրցակցի դաշտում ընկերական խաղում կմրցի Չեռնոգորիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Նորություններ