Սահմանազատման վերաբերյալ հարցերը քննարկվում են պետական հանձնաժողովների աշխատանքների շրջանակում․ փոխվարչապետի գրասենյակ
Հունիս 10,2025 22:41

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին։
«Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
Նորություններ

Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին
14:30 10-06-2025

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025