Հայաստանի ընտանիքների 60%-ից ավելին երեխա չունի․ ՄԱԲՀ զեկույց

Ողջ աշխարհում ծնելիության մակարդակը նվազում է։ Արդեն այս դարում աշխարհի բնակչության թիվը կհասնի իր առավելագույնին, իսկ հետո կսկսի նվազել (UNDESA, 2024 թ.)։ Ներկայում յուրաքանչյուր չորս մարդուց մեկն ապրում է երկրում, որտեղ բնակչության թիվն արդեն հասել է իր առավելագույնին։ Արդյունքում, հասարակությունների կառուցվածքին աննախադեպ փոփոխություն է սպասում՝ տարեցների մեծ, իսկ երիտասարդների փոքր մասնաբաժին և, հնարավոր է, ավելի փոքրաթիվ աշխատուժ։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) 2025-ի «Աշխարհի բնակչությունը» զեկույցում։
Զեկույցի «Ծնելիության իրական ճգնաժամը» ուսումնասիրությունում ներկայացված են տվյալներ նաև Հայաստանում ծնելիության մակարդակի մասին։
Ըստ այդմ՝ 2018-2023 թվականներին Հայաստանում որոշակիորեն աճել է մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը` ծնելիության գործակիցը՝ հասնելով 1.9–ի: Սակայն Հայաստանի տնային տնտեսությունների 60%–ից ավելին երեխա չունի։ Մոտ 16%-ն ունի երկու երեխա, մոտ 15%-ը՝ մեկ երեխա։ Երեք և ավել երեխա ունի մոտ 7%–ը։
Մինչդեռ, ըստ զեկույցի, Հայաստանում զույգերն ամենաշատը ցանկանում են ունենալ երեք երեխա։ Երեխաների ցանկալի թվի վերաբերյալ հիմնավորումներում ամենահաճախը հանդիպել են հետևյալ պատասխանները՝
շատ երեխաների առկայությունը ապահովում է ընտանիքի կայունությունը (27.3%), հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել երեխայի դաստիարակության գործընթացը (15.7%), որովհետև այդպես է ընդունված հայկական միջավայրում (12.0%), դա ժամանակի թելադրանքն է (9.7%), որովհետև այդպես է ընդունված իմ ծնողների ընտանիքում և ցանկանում եմ շարունակել այս ավանդույթը (6.0%):
Անպտղության ցուցանիշը Հայաստանում 18.2% է, որից առաջնային՝ 2.7%, երկրորդային (կանխարգելելի) 15.5%։
Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 14 երկրում, որտեղ հանրագումարում բնակվում է աշխարհի բնակչության մոտ 37 տոկոսը
Հարցված երկրներից յուրաքանչյուրում տղամարդկանց և կանանց զգալի մասը չի ունենում այնքան երեխա, որքան ցանկանում է, հարցվածների մեծամասնությունը կուզենար ունենալ երկու և ավել երեխա։
Հարցվածների կեսից ավելին որպես
Ցանկալի թվով երեխաներ չունենալու պատճառները հարցվածների կեսից ավելին նշել է՝ դրամական միջոցներ, բնակարան, աշխատանք։
Հարցվածներից հինգից մեկը որպես պատճառ նշել է պատերազմները, համավարակները, քաղաքական իրավիճակը և այլ գործոններ։
Կանանց և տղամարդկանց միջև անհավասարությունը նույնպես մեծ դեր է խաղում.
Հարցվածների 14%-ը նշել է, որ չեն ունենա այնքան երեխա, որքան ցանկանում են, քանի որ չունեն զուգընկեր կամ համապատասխան զուգընկեր։
Հարցվածների 11%-ը նշել է, որ երեխաների խնամքի հարցում զուգընկերոջ ներգրավվածության բացակայությունը նպաստել է, որ նրանք ցանկալիից քիչ երեխաներ ունենան։
Կանայք տղամարդկանցից գրեթե երկու անգամ ավելի հաճախ են տնային աշխատանքի անհավասար բաժանումը նշել որպես խոչընդոտ՝ իրենց ցանկալի թվով երեխաներն ունենալու համար (13% և 8%)։
«Իրական ճգնաժամը ցածր ծնելիությունը չէ․ այն ընդամենը ախտանիշ է։ Իրական ճգնաժամը մեր անկարողությունն է՝ վերացնելու տնտեսական, ինստիտուցիոնալ և սոցիալական խոչընդոտները, որոնք խանգարում են մարդկանց ունենալու այնքան երեխա, որքան ուզում են»,-նշում են զեկույցի հեղինակները։
Նորություններ

