Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ | Region

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ

Հունիս 11,2025 14:45

Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։

Միջգերատեսչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։

Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Որոնողափրկարարական միջոցառումներն ինտենսիվորեն շարունակվում են։

Երրորդ որոնվողը հայտնաբերվեց Երևան քաղաքում, ունենք 2 անհետ կորած։ Այս մասին Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի վայրից հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Նորություններ