Արամ Ա Վեհափառի նախագահությամբ քննարկվել է ներկա հանգրվանում ծառացած հարցերը

Արաբական Միացյալ Էմիրություններում Լիբանանի դեսպանը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Հինգշաբթի, 12 Յունիս 2025-ին, Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Արաբական Միացեալ Էմիրութեանց (Ա.Մ.Է.) մօտ Լիբանանի Հանրապետութեան դեսպան Ֆուատ Շհապ Տանտան։ Հանդիպումին ներկայ էին Ա.Մ.Է., Քաթարի ու Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան, Լիբանանի երիտասարդութեան ու մարմնակրթութեան նախարար Նորա Պայրագտարեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսէրէճեան եւ Ա.Մ.Է. թեմի ազգային վարչութեան ատենապետ Բագրատ Պալապանեան։
Հանդիպման ընթացքին քննարկուեցան Լիբանանի ու Ա.Մ.Է.ի յարաբերութեանց ներկայ հանգրուանի առնչուած հարցեր»,- նշվում է հաղորդարգրության մեջ։