Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 14,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.5°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10°C (2014թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.5°C