«Մենք պետք է փորձենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը»․Փաշինյան | Region

«Մենք պետք է փորձենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը»․Փաշինյան

Հունիս 13,2025 21:10

«Մենք պետք է փորձենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը։ Առնվազն մենք դա կփորձենք անել», -այս մասին այսօր Պրահայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը փոփոխվող աշխարհում» պանելային քննարկման ժամանակ։

Նա  GLOBSEC 2025 ֆորումում նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

Փաշինյանը նաև ասել է․«Վերջերս մենք Ադրբեջանի հետ կարողացանք դրական արդյունքով ավարտել բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Նկատի ունեմ, որ նախագիծը երկկողմ համաձայնեցրինք։ Եվ հիմա ժամանակն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Մենք քննարկումների մեջ ենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել այդ կետին և ստորագրել խաղաղության պայմանագիրը»:

Նորություններ