Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 15,2025 09:30

Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-ի կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունիսի 17-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 15-ին, 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ