Մոսկվան դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները. Լավրով | Region

Մոսկվան դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները. Լավրով

Հունիս 14,2025 19:23

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Մոսկվան դատապարտում է «Իսրայելի ռազմական գործողությունները» Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի միջև հունիսի 13-ին կայացած հեռախոսազրույցից հետո ռուսական կողմը կրկին ընդգծել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ», – հայտնել է նախարարությունը։

Նորություններ