Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ
Հունիս 14,2025 19:45

Մյունխենում ընթացող հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ են նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։
Որակավորման փուլում հայ մարզիկները խոցել են 580 միավոր, իսկ եզրափակչում 4:16 հաշվով զիջել Չինաստանի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոններ։