6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ | Region

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Հունիս 17,2025 16:09

2025 թվականի հունիսի 15-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։

Պերուի երկրաֆիզիկական ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 11:35-ին, Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։

Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ժամանակավորապես ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ են արել ներկաներին պահպանել հանգստություն։

Վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ցնցումները զգացվել են Լիմայի և Կալյաոյի բազմաթիվ շրջաններում։ Խաղը վերսկսվել է անվտանգության ստուգումներից հետո և ավարտվել «Սպորտինգ Կրիստալի» հաղթանակով՝ 3:2։

Տեսանյութն՝ այստեղ:

armsport.am

Նորություններ