Սպերցյանը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ․ Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ։
Սպերցյանը հունիսի 7-ին դարձել է 25 տարեկան։ «Կրասնոդարի» սան Էդուարդը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
— Սպերցյանն արդյո՞ք պատրաստ է եվրոպական ակումբ տեղափոխվել։
— Էդուարդն արդեն երկու-երեք տարի իր խաղով դա է ապացուցում։ Վերջերս տեսա նրան Հայաստանի հավաքականում, նա հրաշալի մարզավիճակում է։ Էդուարդը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ։ Նա լուրջ մարտական միավոր է։
— Եթե նա ևս մեկ մրցաշրջան մնա «Կրասնոդարում», հնարավո՞ր է «հասունանա ավելին, քան պետք է»։
— Այո։ Հնարավոր է՝ նա պարտքի զգացում ուներ ակումբի հանդեպ, բայց արդեն օգնել է թիմին նվաճել չեմպիոնություն։ Հույս ունեմ, որ ակումբը չի խոչընդոտի նրա առաջխաղացմանը։ Սպերցյանը շատ հավակնոտ է և ցանկանում է փորձել իր ուժերը եվրոպական առաջնությունում, — ասել է Բերեզովսկին։