Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը | Region

Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը

Հունիս 19,2025 10:29

Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցությունից տեղեկացնում են, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Նորություններ