Կարմիր խաչի կոմիտեի աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին
Հունիս 19,2025 17:10

Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով Կարմիր Խաչի կոմիտեի պաշտոնական հայատարարությանը, գրում են, որ Կարմիր խաչի կոմիտեյի աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին։ Ըստ լրատվամիջոցների՝ «անհատական հանդիպումներ են եղել, նրանց ընտանիքներից ծանրոցներն են փոխանցվել, ինչպես նաև ստեղծվել են պայմաններ ընտանիքների հետ կապ հաստատելու համար»։