Ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն․ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ | Region

Ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն․ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ

Հունիս 20,2025 17:56

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։

Հիշեցնենք, որ ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ: Իսկ «Սրբազան Պայքարը»   հայտարարություն էր տարածել, որ իրավապահ մարմինները  իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ:

Նորություններ