Ռուսաստանում խորհուրդ են տվել Սպերցյանին, թե հատկապես որ առաջնությունում է պետք շարունակել կարիերան | Region

Ռուսաստանում խորհուրդ են տվել Սպերցյանին, թե հատկապես որ առաջնությունում է պետք շարունակել կարիերան

Հունիս 21,2025 21:34

«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Կոռնիլենկոն Match TV-ի եթերում կարծիք է հայտնել, որ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար «Այաքս» տեղափոխությունը կարող է լինել կարիերայի հաջող քայլ։

«Հոլանդական ֆուտբոլը, իհարկե, կհամապատասխանի Սպերցյանին։ Ի վերջո, «Այաքսը» մեծ ակումբ է, ուստի դա նրա համար լավ հաջորդ քայլ կլինի։ «Այաքսը» գիտի, թե ինչպես խաղացողներ վաճառել խոշոր ակումբներին։ Ես կարող եմ նրան հեշտությամբ պատկերացնել նաև Իսպանիայի կամ Իտալիայի առաջնություններում»,- ասել է Կոռնիլենկոն Match TV-ի եթերում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ավարտված մրցաշրջանում «ցուլերի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

armsort.am

Նորություններ