Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիս 26,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի  26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Հհ 25.06

Երևան քաղաքում` 

Հունիսի  26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ։

Երևան 25.06

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    38.4°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         10.2°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    23.8°C

Նորություններ