Փաշինյանն առաջակում է պետական պարգևի ներկայացնել «Սրբազան պայքար»-ի «պլանը» բացահայտածներին
Հունիս 26,2025 12:04

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկվա աղմկահարույց դեմքին, ըստ որի, ինչպես ՔԿ-ն է հայտնել, «Սրբազան պայքարի» առաջնորդները նախապատրաստել են ահաբեկչություն և իշխանությունը զավթելու գործընթաց։
«Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կանխվել է այդ պլանի իրագործումը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա, որ ԱԱԾ, Դատախազության, ՔԿ-ի, Ներքին գործերի նախարարության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պետական պարգևի»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մի շարք անձինք երեկ կալանավորվել են, այդ թվում՝ Բագրատ Գալստանյանը։