Հավանաբար, այդ գինը մի փոքր բարձր է եվրոպական ակումբների համար․ Բուզնիկինը՝ Սպերցյանի արժեքի մասին | Region

Հավանաբար, այդ գինը մի փոքր բարձր է եվրոպական ակումբների համար․ Բուզնիկինը՝ Սպերցյանի արժեքի մասին

Հունիս 26,2025 20:40

«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է այն մասին, թե արդյոք կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանն ու Նիկիտա Կրիվցովը կմնան թիմում։ Այս մասին տեղեկացնում է «Սպորտ էքսպրեսը»։

Սպերցյանն ու Կրիվցովը կմնա՞ն թիմում։

– Դժվար է վստահորեն մեկնաբանել խոսակցությունները։ Դրանք շատ են, երբեմն՝ բավական անհեթեթ։ Ներկայում բոլորը մարզվում են և պատրաստվում նոր մրցաշրջանին։ Առջևում Սուպերգավաթի խաղն է։ Առայժմ փոփոխություններ չեն նախատեսվում։ Սպերցյանի հարցը բաց է, սակայն դժվար է ասել, թե որքան ժամանակ այդպես կմնա։

Սպերցյանի՝ Եվրոպայում խաղալու երազանքը դեռ կա՞։

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր հավակնոտ ֆուտբոլիստ նման երազանք ունի։ Սակայն առաջարկը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։

Ըստ Ձեզ՝ որքա՞ն է Սպերցյանի արժեքը։

– Transfermarkt-ում վերջին անգամ նշված էր 25 միլիոն եվրո։ Սակայն, հավանաբար, այդ գինը մի փոքր բարձր է եվրոպական ակումբների համար։ Կարծում եմ՝ իրական արժեքը կարող է ավելի ցածր լինել։

armsport.am

Նորություններ