«Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»․իրավապահները Աջապահյանի հետևից են եկել

Քիչ առաջ Մայր Աթոռում բախում, քաշքշուկ սկսվեց ոստիկանների և հոգևորականների միջև, իրավիճակը վերահարանում լարվեց։ Ոստիկանները հրեցին Մայր Աթոռի բակում հավաքված հոգևորականներին։
Հիշեցնենք, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Վեհարանում։
Այսօր վաղ առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում։
Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ Քահանայից ժողովին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ հւնիսի 26-ին իրավապահները հայտնեցին, որ հայտնի դարձավ, որ Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել «ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր):
«Մենք համաձայնություն չենք տալիս, որպեսզի Միքայել սրբազանին Քննչական կոմիտեն տանի։ Ոչ թե նրա համար, որ Միքայել սրբազանին մենք շատ սիրում ենք, ոչ թե նրա համար, որ նա մեր եկեղեցու լավագույն հոգևորականներից է, այլ նրա համար, որ այս գործողությունները հակաիրավավական են։ Եթե իրավական էին, համաչափ լինեին, երկակի ստանդարտներ գործած չլինեին, այսօր կառավարության ղեկավարը բազմիցս ինչ բառեր է օգտագործել՝ վիժվածքներ, ձեզ պատին կծեփեմ և այլն։ Ուրեմն ինքն հարյուր անգամ Քննչական կոմիտեում պիտի լիներ»,-հայտարարեցին հոգևորականները։
Միքայել Աջապահյանը դուրս եկավ բակ Կաթողիկոսի հետ։ Սրբազանը հայտարարեց՝ ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, ես որևէ տեղ չեմ թաքնվել, հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել․«Չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ իմ եղբայրների թիկունքում եմ թաքնվում։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար։ Սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես սպառնալիք չեմ եղել, չեմ էլ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ, հոգևորականները կհետևեն ինձ»։
«Սիրելի եկեղեցականներ, նախատեսված էր ժողով։ Սրբազանը հիմա մեր փաստաբանի հետ գնալու է։ Մենք գնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք քննարկումներ կունենանք, և եզարահանգում կանենքն մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ, մենք բոլորս ամենայն ջանք ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր հոգևորականների»,-հայտարարեց Վեհափառը։
Մայր Աթոռում մեծ թվով ոստիկաններ են, ԱԱԾ ծառայողներ, կարմիր բերետավորներ։ Հրմշտոց տեղի ունեցավ ԱԱԾ ծառայողների, ոստիկանների և հոգևորականների միջև, երբ Աջապահյանը լքում էր տարածքը, իսկ հոգևորականները թույլ չէին տալիս, որպեսզի սրբազանին իրավապահները տանեին։