Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիս 28,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Հհ 27.06

Երևան քաղաքում`

Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Երևան 27.06

Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    38°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        9.5°C (1994թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    23.9°C

Նորություններ