Կյանքից հեռացել է Դոնարա Հարությունյանը
Հունիս 29,2025 15:45
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, անվանի գործիչ Դոնարա Ասքանազի Հարությունյանը։ Այս մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից:
Նրա երկար տարիների գործունեությունը կարևոր հետք է թողել քաղաքի պատմության վրա՝ լինելով նվիրված, սկզբունքային ու ճշգրիտ ղեկավար։ Դոնարա Հարությունյանը հայտնի էր իր մարդկային բարձր հատկանիշներով, արդարամտությամբ և պատասխանատվությամբ։
Ցավակցում ենք Դոնարա Ասքանազի Հարությունյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրան ճանաչող բոլոր անձանց։ Թող Տիրոջ ողորմությունը լինի նրա լուսավոր հոգու հետ։
Հավերժ հիշատակ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
