Նոր նախագիծ ԱԺ-ում՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին | Region

Նոր նախագիծ ԱԺ-ում՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին

Հուլիս 02,2025 16:37

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին ԱԺ հայտարարության նախագիծը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  գրել է․«Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին»։

Այս նախագծի հիմնավորման մեջ նշած է․«Ահաբեկչական խմբավորման անդամները և ղեկավարները ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և նրանց ղեկավարների հետ սերտորեն կապված անձինք են, ովքեր վերջին շրջանում Հայաստանում կազմակերպել են բողոքի ցույցեր, հանդես եկել իշխանափոխության կոչերով՝ երբեմն հնչեցնելով բացահայտ բռնության և ատելության կոչեր ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների»։

Խոսքն այս տարվա հունիսի բացահայտումն է «Սրբազան շարժման» վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն անցած շաբաթ   տարբեր թղթեր, գաղտնալսումներ՝ պնդելով, որ  արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը «Սրբազան պայքար» շարժման անվան տակ համախոհների հետ «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Ըստ Քննչական կոմիտեի, շարժումն արդյունքի հասնելու համար, պետք է գործի դներ   նաև արգելված միջոցներ՝ զենքեր ու պայթուցիկներ:

Հիշեցնենք նաև, որ օրերս ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում պնդել էր, որ  պետության դեմ նախապատրաստվող ահաբեկչության գործընթացում Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանից բացի, առանցքային դերակատարություն են ունեցել նաև այլ մեղադրանքներով կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր  գործարար Սամվել Կարապետյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սակայն նրանց փաստաբանները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է ու հերքում մեղադրանքները, նշելով, որ դրանք անհիմն են։

Նորություններ