Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 05,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 5-6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-9-ի կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 5-6-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.8°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.5°C (1976թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.7°C
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
