Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին | Region

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին

Հուլիս 05,2025 13:04

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին, որը տեղի կունենա հուլիսի 6-28-ը Վրաստանի Բաթումի քաղաքում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Առաջին խաղափուլում Էլինան կխաղա Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովայի (վարկանիշ՝ 2030) դեմ:

Լիլիթը կխաղա Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի (վարկանիշ՝ 2054) դեմ:

Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 7 խաղափուլով:

Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի հունիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ:

Նորություններ