Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 08,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի  9-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-12-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Հհ 07.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Երևան 07.07

Երևան քաղաքի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.1°C (2011թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        10.4°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    25°C

Նորություններ