ՊՆ-ն պարզաբանել է, թե ինչ նպատակով են նախարարության հաշվեկշռում գտնվող մեքենաները կայանել Հանրապետության հրապարակում | Region

ՊՆ-ն պարզաբանել է, թե ինչ նպատակով են նախարարության հաշվեկշռում գտնվող մեքենաները կայանել Հանրապետության հրապարակում

Հուլիս 07,2025 17:21

Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով համացանցում և մի շարք լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերին և մեկնաբանություններին:

«Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն:

Միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ԶԼՄ գործընկերներին (հատկապես պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին) հիշեցնել, որ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և առանց համապատասխան թույլտվության ոչ մի դեպքում չտեսանկարահանել զինված ուժերի տեխնիկան ու տրանսպորտային միջոցները»,- նշված է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

 

Նորություններ