Կառլոս Ալկարաս նշել է Ոսկե գնդակի երեք հիմնական հավակնորդներին
Հուլիս 07,2025 20:55

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը նշել է, թե որ ֆուտբոլիստներին է համարում այս տարի «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներ:
«Ովքե՞ր են «Ոսկե գնդակի» երեք հավակնորդները: Յամալը, Դեմբելեն և Ռաֆինյան», — իսպանացու խոսքերն է մեջբերում Managing Barca-ն:
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Թեկնածուների անունները կհայտարարվեն օգոստոսին: