«Ամենայն հավանականությամբ, ինձ կձեռբակալեն»․Նարեկ Կարապետյան

«Այս ամեն ինչին սպասում էինք, երևի մի քիչ էլ ուշացան։ Ամենայն հավանականությամբ, կձեռբակալեն»,-սյս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով այսօր իր տանը խուզարկություն իրականացնելուն։
Կարապետյանն ասաց, որ գիտեր, պարզ էր իր համար, որ իրավապահները իր առանձնատուն կգան․«Իրենց բոլոր քայլերը պարզ են, ընդունելի են, թող անեն, տեսնենք՝ իրենց հաջողություն են բերելու, թե՝ անհաջողություն»։
Թե ինչ հիմքով են իրավապահները խուզարկել, Կարապետյանն ասաց․«Էսքան ժամանակ ման են եկել, բան չեն գտել, հիմա ինչ-որ նոր գործ են գտել, բայց էդպես էլ չհասկացա՝ երևի հավաքի հետ կապված, որ հավաքին մասնակցել ենք։ Ամեն դեպքում մի բան պիտի գտնեին։ Տանը գտել են երկու հատ գլխարկ, մի հատ կրիչ՝ երեխաների նկարներով ու չորս հատ այֆոնի գումար»։
Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր իրավապահներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։