Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 09,2025 08:30
Երևան քաղաքում՝
Հուլիսի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-13-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 5-8 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 40.4°C (1986թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 11.0°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.2°C
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
