Մանչեսթեր Յունայթեդի լեգենդը ժամանել է Հայաստան. սպասվում է ֆուտբոլային միջոցառում
Հուլիս 09,2025 17:02
Անգլիայի Պրեմիեր լիգայի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան այս օրերին գտնվում է Հայաստանում։
Հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին, «Փյունիկ» ակումբի մարզաբազայում տեղի կունենա միջոցառում Էվրայի մասնակցությամբ։ Նախատեսվում են վարպետության դաս «Փյունիկի» սաների համար, ինքնագրերի սեսիա և ֆուտբոլային մարտահրավերներ երկրպագուների հետ։
Միջոցառումը կազմակերպվում է YoHealth-ի աջակցությամբ, որի դեսպանն է Պատրիս Էվրան։ Մասնակցության տոմսերը հասանելի են YoHealth հավելվածի YoSports բաժնում։

Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
