Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը․Փաշինյան | Region

Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը․Փաշինյան

Հուլիս 16,2025 14:29

Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այս մասին այսօր հրավիրված    ասուլիսում  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝  անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, ըստ որի Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Փաշինյանի վստահեցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ․«Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ ինչ հրապարակման մասին եք ասում, ելնելով այն սկզբունքից, որ իմ չկարդացածը և իմ չլսածը չեմ մեկնաբանի, ես կոնկրետ դա չեմ մեկնաբանի, որովհետև չգիտեմ՝ ինչ է գրված, բայց ես ասում եմ բոլոր հնարավոր դեպքերի մասին։ Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»։

Նորություններ