«Մենք պատրաստ ենք ՀՀ-ն դարձնել տարանցիկ երկիր ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության շրջանակներում»․Փաշինյան

«Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու մեր դիրքորոշումները արտահայտել ենք վաղուց, դա արտայտված է Խաղաղության խաչմերուկ նախագծում։ ՀՀ -ն շահագրգռված է, ուզում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները բացվեն, ներառյալ՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով՝ երրորդ երկրներ , Ադրբեջանից Հայաստանի տարածքով՝ երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադանալով Սյունիքում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ-ին հաղորդակցություններն ու ճանապարհի վերահսկողությունը, շահագործումը պատվիրակել ամերիկյան ընկերությանը։
Այս առնչությամբ Փաշինյանն ասաց՝ մեր բոլոր քննարկումներում հստակ է, որ մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք ու պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ Ասաց որ այս համատեքստում են տեղի ունեցել և ունենալու քննարկումները։
«Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի տարածքային ամբողջականության ինքնիշխանության, իրավազորության օրակարգից»,-ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, ապա նա օրինակներ բերեց, նշելով, որ հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան։ Օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է․«Չչեմ կարծում, որ այդտեղ որևէ ձևով ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը խախտված է»։
Օրինակ բերեց նաև ջրային համակարգի կառավարումը, որը «Վեոլա ջուր»-ն է իրականացնում, Հայաստանի երկաթուղիների կառավարումը ևս արտապատվիարկված է։ Փաշինյանն ասաց՝ սրանք բոլորը ՀՀ սեփականությունն են։
«Այն, ինչ մենք քննարկվում ենք, օրինակ՝ որևէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետև պատկերացրեք, թե Խաղաղության խաչմերուկն ինչ ահռելի ներդրումային պոտենցիալ ունի և ինչ ներդրումային հետաքրքրություն կա, բայց նաև որոշակի գործոններով մենք պետք է կարողանանք կոնսոլիդացնել այդ ներդրումները»,-ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ Խաղաղության խաչմերուկի տրամանաբանությամբ ենթակառուցվածքները բազմաթիվ են՝ մալուխներ, գազամուղ, նավթամուղ, էլեկտրահողորդման գծեր և այլն․«Դա մի տնետսություն է, որը պետք է ստեղծվի ու կառավարվի, որը, մեր տրամաբանությամբ, պետք է լինի ՀՀ սեփականությունը։ Խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու մասին է»։
Փաշինյանը նշեց, որ ապաշրջափկման բանակցություններում քննարկվում է նաև վարձակալության հնարավորությունը, ներառյալ՝ հողի վարձակալություն․«Մեր օրենսդրությամբ, այն, ինչ նկարագրեցի, դա կոչվում է կառուցապատման իրավունք, այս տրամաբանությամբ այդ իրավունքով տրված ներդրումները նաև որոշակի պայմաններում պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»։
Ասաց՝ հիմա շատ կոնկրետ չի կարող մանրամասներ ներկայացնել, քանի որ ամենատարբեր գաղափարներն են քննարկվում։
Նշեց, որ նաև անվտանգության երաշխիք կլինի, եթե Հայաստանով անցնեն հաղորդակցությունները։
«Հիմա չկա մի կոնկրետ տարբերակ կամ բանաձև, որ ասեմ՝ ահա մենք համաձայնության ենք եկել կամ մոտ ենք համաձայնության։ Բայց, մենք ուզում ենք և պատրաստ ենք ՀՀ-ն դարձնել տարանցիկ երկիր և՛ տարածաշրջանային ,և՛ համաշխարհային, և փորձենք հնարավորինս գրավիչ պայմաններ առաջարկել ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում